Պարսից ծոցում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը ստացել են 2654 միավոր նոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ, հայտնել է IRNA գործակալությունը։

«Այս հրթիռներն ունեն նոր հնարավորություններ, ներառյալ՝ կատարելագործված պայթուցիկ մարտագլխիկ, որը հնարավոր չէ հայտնաբերել կամ վերահսկել», - ասել է ԻՀՊԿ-ի հրամանատար Հոսեյն Սալամին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ստացել են նաև հեռահար և միջին հեռահարության հրթիռային համակարգեր, հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, էլեկտրոնային պայքարի համակարգեր, ծովային ռադարներ և այլ զինատեսակներ։ Հրթիռները նախատեսված են էսկադրոնային ականակիր դասի ռազմանավերը ոչնչացնելու համար և ունակ են հարվածի ժամանակ թիրախին մեծ վնաս հասցնելու։