Այսօր Երեւանում տեղի են ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի առաջին փորձերը:
Փորձերը կազմակերպվել են Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջինների շարքում էր նաեւ Հայաստանը ներկայացնող Դալիթան:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի կունենա Երեւանում դեկտեմբերի 2-ին եւ 3-ին: Մրցույթին կմասնակցեն 13 երկրների 10-15-ամյա ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնելու է Դալիթան Welcome to Armenia երգով:











