Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել է, որ Քերմանշահ-Խոսրավի երկաթուղու նախագիծը առաջատար դեր կխաղա Իրանը Միջերկրական ծովի հետ կապելու գործում, գրում է Mehr-ը։
Իրանի ավտոճանապարհների նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Քերմանշահ-Խոսրավի երկաթուղու նախագիծը կառուցվում է «Իրան-Ռահ (ճանապարհ)» նախաձեռնության շրջանակում՝ 263 կիլոմետր երկարությամբ և 36 տոկոս ֆիզիկական առաջընթացով։
Այս երկաթուղային նախագիծը, ի լրումն Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտի, ապահովում է Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների երկաթուղային հաղորդակցությունն Իրաքի և Միջերկրական ծովի հետ:





























