Իրանի ռազմավարական հարցերի գծով փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նշանակումից 10 օր հետո։
«Ես շատ անգամ եմ ասել, որ նախագահն իրավունք ունի ընտրելու կառավարության անդամներին, իսկ ղեկավարող խորհուրդը եւ կոմիտեները խորհրդակցական մարմիններ են։ Ես երախտապարտ եմ նրանց ինձ ցուցաբերած պատվի համար՝ մասնակցելու այդ նախաձեռնությանը։
Իհարկե, ես գոհ չեմ իմ աշխատանքի արդյունքներից։
Ես չկարողացա հասնել հանձնաժողովների փորձագիտական եզրակացության եւ կանանց ու երիտասարդների ներկայությանը արժանավայել կերպով, ինչպես խոստացել էի։ Իհարկե, դեռ մնացել են փոխնախագահներ, որոնք, հուսանք, կլրացնեն այդ բացը։
Բայց այլ խնդիրների կողքին դա ինձ ստիպել է շարունակել իմ ուղին համալսարանում»,- գրել է նա։
Զարիֆը զբաղեցրել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը 2013-2021թթ.։





























