Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, մեկնարկել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների դեմ հարուցված գործով նախնական դատալսումները։

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից

 հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը: