«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւ «Black Sea Ferry and Investments» (BFI) ՍՊԸ-ն ստորագրել են երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը:

ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 28-ի երեկոյան, Շեւքեթ Շայդուլինի եւ Խոկիմ Մատչանովի կողմից:

Ըստ պայմանագրի, ՀԿԵ-ն «Black Sea Ferry and Investments» ընկերությանը կտրամադրի իր շարժակազմը Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխման նպատակով, ինչպես նաեւ մատուցելու է երկաթուղային բեռնափոխադրումների գործընթացի կարգավորման ծառայություններ:

ՀԿԵ-ն՝ որպես համազգային տրանսպորտային ընկերություն հատուկ ուշադրություն է դարձնում Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ ծովային լաստանավային երկաթուղային գծի օպերատոր հանդիսացող «Black Sea Ferry and Investments» ՍՊԸ-ի հետ ռազմավարական համագործակցության զարգացմանը: Հիշեցնենք, որ նշված երկաթուղային լաստանավային գծով է Հայաստան ներկրվում բեռների մեծ մասը:

BFI – ն հանդիսանում է մի քանի երկաթուղային լաստանավային ուղղղությունների օպերատոր՝ օրինակ, «Կովկաս-Փոթի» եւ «Կովկաս-Սամսուն» Սեվ ծովում, «Ուստ Լուգա -  Բալթիյսկ» եւ «Ուստ Լուգա – Զասնից» Բալթիկ ծովում, որտեղ շահագործում է «Սմաթ», «Ֆերուզ» եւ «Պետերբուրգ» երկաթուղային լաստանավեր: