Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստում որոշում է կայացրել նախագահական կրկնակի ընտրություններն անցկացնել 2012թ. մարտի 25-ին:

Նման որոշում կայացրել է նախագահությունը, ապա հաստատել խորհրդարանը:

Նշենք, որ այսօր Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել նախագահական ընտրությունները: Դատարանը նման որոշում կայացրել էր` քննարկելով «Միասնություն» կուսակցության հայցն ընդդեմ նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցների գործողությունների եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը չի կանխել դրանք: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Ալլա Ջիոեւան չի կարող մասնակցել նախագահական նոր ընտրություններում:

«Միասնություն» կուսակցությունը 10 օրվա ընթացքում որոշում է կայացնելու Անատոլի Բիբիլովի ընտրությանը մասնակցելու հարցի վերաբերյալ: