Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից, նոյեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, Մարմաշեն գյուղից բերման ենթարկված 29-ամյա երիտասարդին հայ իրավապահները հետ կուղարկեն ՌԴ Ալթայի երկրամաս, քանի որ նա հուլիսի 24-ից այդ երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության Ախուրյանի բաժին պետ` Վահրամ Ենգոյանը:
«Մեզ հանձնարարված է պարտավորեցնել նրան ներկայանալ պահսնջված վայրը: Մենք նրան բերման ենք ենթարկել եւ պարտավորեցրել, որ ինքը գնա ներկայանա այնտեղ, որտեղ իր դեմ քրեական գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով: Ինչ վերաբերվում է խափանման միջոցին, ապա նրան ստորագրությամբ ազատ ենք արձակել»,-ասաց նա:



























