Medvedev Girls շարժման ակտիվիստները, ովքեր բոլոր հնարավոր միջոցներով օժանդակում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, պատրաստ են նույնիսկ վճարել բոլոր նրանց, ովքեր կանդամագրվեն իրենց շարքերը:
Աղջիկները առաջարկում են ակտիվ քաղաքացիներին միանալ իրենց ակցիաներին «կարգի պահպանման» համար դեկտեմբերի 4-ին կայանալիք պետդումայի ընտրությունների շրջանակներում: «Մենք առաջարկում են բոլոր նրանց, ովքեր քվեարկելու են Մեդվեդեւի օգտին, այդ օրը (դեկտեմբերի 4-ին) հավաքվել եւ հետեւել Մոսկվայի փողոցներում անվտանգության ապահովմանը, քանի որ տեղեկություններ կան սադրիչ գործողությունների ձեռնարկման մասին` ընտրությունները ձախողելու նպատակով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ մեզ, կոչ ենք անում հնարավորինս շուտ կապ հաստատել խմբի վարչական մասի ղեկավարների հետ»,-ասված է հայտարարության մեջ:



























