Իտալական Պորտիչի քաղաքում տոնական եղեւնին կզարդարվի պլաստիկե տզրուկներով: Արհեստական ճիճուները կփոխարինեն ավանդական խաղալիքներին եւ շղթաներին:
Ինչպես հաղորդում է Corriere del Mezzogiorno-ն, նախաձեռնությունը պատկանում է հոգեւոր սպասավոր Ջորջիո Պիզանոյին:
Նրա մտահղացմամբ` տոնածառի վրայի տզրուկները կխորհրդանշեն վաշխառուներին, որոնք, ըստ Պիզանոյի, շատ իտալացիների զրկել են ձմեռային տոնական ուրախությունից: Հոգեւորականը հատկապես վրդովված է այն փաստից, որ մեծ տոկոսներով պարտք տվողները զիջումներ չեն ցանկանում անել նույնիսկ տնտեսական անկման շրջանում:


























