Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը Բարսելոնան անցկացրեց ժամանակից շուտ, քանի որ դեկտեմբերի 8-ից 18-ը մասնակցելու է Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Ակումբի 112-րդ տարեդարձի օրը կատալոնացիներն ընդունեցին Ռայո Վալյեկանոյին եւ հաղթեցին 4:0 հաշվով: Բարսելոնան 14 խաղից հետո ունի 31 միավոր եւ երկրորդ տեղում է: Առաջատար Ռեալը 13 խաղում վաստակել է 34 միավոր:

Բարսելոնա - Ռայո Վալյեկանո` 4:0
Ալեքսիս Սանչես, 29, 41, Դավիդ Վիլյա, 43, Լիոնել Մեսի, 50