Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումների «մարտավարական հատուկ» զորավարժությունների անցկացման մասին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ՊՆ-ին, զորավարժությունների ընթացքում «С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների մարտական հաշվարկները դուրս են եկել դիրքային շրջաններ եւ կատարել վերադիրքավորման, տեղանքին ծանոթանալու եւ քողարկման առաջադրանքներ»։ «Զորավարժությունների ընթացքում կատարվել են հակաօդային պաշտպանության եւ պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետմղման առաջադրանքեր։
Զորավարժությունների հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների բարձրացումն է, ինչպես նաեւ ՀՕՊ ստորաբաժանումների բարձր մակարդակի պահպանումը»,- նշվել է հաղորդագրությունում։





























