Թերթը գրում է, որ երեկ ժամը 20-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոմայրուղու Հրազդանի հատվածում վթարի է ենթարկվել Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Նադիրյանը վարելիս է եղել Նիսսան-Պայտֆայնդեր մակնիշի  067 SO 01  համարանիշի ավտոմեքենան Նշված համարանիշը պատկանում է ՀՔԾ-ին: Վթարից հետո Ա. Նադիրյանը տեղափոխվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել կրունկի օգնությամբ: