Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ, շաբաթ տեղեկացրել է ՌԴ-ում երկրի դեսպան Կազեմ Ջալալին, հայտնել է «Ինտերֆաքսը»։

«Դուք գիտեք, որ արդեն կան հինգ հանքավայրեր, որոնցում Ռուսաստանի Դաշնությունը ներդրումներ է կատարել եւ աշխատում է... Գազի վերաբերյալ կարող եմ ասել, որ կան երկու հանքավայրեր Իրանի հարավում, եւ մենք շատ շահագրգռված ենք աշխատել ՌԴ-ի հետ»,- ասել է նա լրագրողներին Աստրախանում։

Ջալալին ավելացրել է, որ «մենք պատրաստ ենք ռուսական գազն անցկացնել Իրանով»։

Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է, որպեսզի «Լուկօյլ» ընկերությունը ավելի ակտիվ աշխատի հանրապետությունում։

«Մենք միշտ ասել ենք «Լուկօյլ» ընկերությանը, որ պատրաստ ենք ընդունել իրենց ներդրումները։ Եվ մշտական հիմքով մենք բանակցություններ ենք վարում «Լուկօյլի» գլխավոր տնօրենի հետ։ Պատրաստ ենք, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն Իրանում»,- ասել է Ջալալին։