Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը արտգործնախարարի պաշտոնում հավանություն է տվել Աբաս Արաքչիի թեկնածությանը, գրում է Tasnim-ը։
Արաքչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի առաջարկած թեկնածուներից է։
Օգոստոսի 21-ին խորհրդարանը պաշտոնական նիստ կանցկացնի վստահության քվեի առիթով։
61-ամյա Արաքչին նախկին նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմում արտաքին գործերի փոխնախարարն էր։ Նա առաջատար դեր է խաղացել բանակցություններում, որոնք հանգեցրել են 2015 թ.-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ)
Արաքչին 1980-ականներին Իրանի դեմ պատերազմի ժամանակ եղել է ԻՀՊԿ-ի զինծառայող:





























