«Արփա-Սեւան» ընկերության Կեչուտի շահագործման պետ Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել քրօրենսգրքի 268-ի 2-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը առանց դրանք իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով) հոդվածով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից, թմրամիջոց պահելու կասկածանքով, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է 7.5, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ Արմեն Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարն է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:



























