Օգոստոսի 20-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում քամին կուժգնանա՝ 17-21 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,
Տավուշում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+18+21, ցերեկը՝ +31+35,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+18+21, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+28։





























