Լոռիի մարզում, նոյեմբերի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























