Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, նոյեմբերի 29-ի երեկոյան, թմրամիջոց պահելու կասկածանքով, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 14-ամյա մի պատանու եւ նրա 17 ու 18 տարեկան 3 ուղեւորներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է թղթե 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի կիսաչոր  զանգված, իսկ մեքենայի սրահի մոխրամանից` ցողունի նմանվող զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: