ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում պետական ​​ընդունելությունից հետո հրաժեշտ են տվել միմյանց, հայտնել է РИА Новости-ն։

Պուտինը երկօրյա պետական ​​այցով Բաքու էր ժամանել օգոստոսի 18-ին։  Պուտինն ու Ալիևը երկուշաբթի բանակցություններ են վարել նեղ, ինչպես նաև ընդլայնված կազմով, ռուսական և ադրբեջանական կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր։