Ոստիկանության աշխատակիցները, նոյեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության անձնագրային եւ վիզաների  վարչության շենքից բերման են ենթարկել Ուզբեկստանի քաղաքացի, 58-ամյա  Սերժիկ Բաղդասարյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 12-ից Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման, յուրացում կամ վատնում կատարելու եւ խարդախության մեղադրանքներով:

Սերժիկ Բաղդասարյանը կալանավորված է: