Իրանը դրական չի վերաբերվում Հայաստանում ԱՄՆ ներկայությանը: Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության՝  դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բավականին սերտ են և կառուցողական։

«Սակայն մենք հավանություն չենք տալիս տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել մեր հայ գործընկերներին»,- նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։