ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 2012թ. կայցելի Իրան, հայտնել է Իրանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զոհրա Իլահիյանը:
Նշենք, որ Իրանի շուրջ իրավիճակն ավելի է սրվել ԱէՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) վերջին զեկույցից հետո: Կազմակերպությունը նշել էր, թե Իրանը մինչեւ 2003 թվականը ատոմային զենք ստեղծելուն միտված աշխատանքներ է տարել, եւ նման աշխատանքներ կարող են տարվել նաեւ այսօր: ԱԷՄԳ-ն դրա հիման վրա բանաձեւ էր ընդունել, իսկ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պատժամիջոցներ էին մտցրել: Իրանն էլ երկրից վտարել էր Մեծ Բրիտանիայի դեսպանին:




























