Այսօր  «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև: Նրանց զայրացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ արտահայտությունը։

Վերջինս երեկ «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում ասել էր՝ «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:

Ակցիայի մասնակիցները ձու, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան շենքի պատերին՝ "Вон из Армении" բացականչություններով։