Հանրապետության տարածքում` օգոստոսի 22-ին և 26-ին կեսօրից հետո, 23-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 23-27-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 22-23-ին և 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+20+22, ցերեկը՝ +33+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,
Լոռիում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+33,
Տավուշում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+37,
Արարատում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+39,
Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +38+39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+21+23, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+32։





























