Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը, նոյեմբերի 29-ին, մեկնել է  Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: