Ակնկալվում է, որ սեպտեմբերին ավելի քան 300 նորակոչիկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ադրբեջանից և մի շարք այլ երկրներից կժամանեն Իսրայել՝ Tzofim Garin Tzabar ծրագրի շրջանակում, գրում է The Jerusalem Post-ը։ Այս տարվա խմբում ընդգրկված են 175 ներգաղթյալներ ԱՄՆ-ից, 26-ը՝ Ռուսաստանից, 24-ը՝ Կանադայից և 11-ը՝ Մեծ Բրիտանիայից:
Նորակոչիկներ կժամանեն նաև այնպիսի երկրներից, ինչպիսին են Արգենտինան, Ավստրիան, Ադրբեջանը, Էկվադորը, Հոնկոնգը, Մեքսիկան, Վենեսուելան, Թաիլանդը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Գերմանիան և Ջիբրալթարը:
Նշվում է, որ ծրագիրը «նպատակ է ունենալու հուսալի աջակցություն ցուցաբերել ամբողջ աշխարհի երիտասարդ հրեաներին, որոնք ցանկանում են ներգաղթել Իսրայել և զինվորագրվել իսրայելական բանակին»։ Ակնկալվում է, որ 2024 թվականի ամառային ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 29-ին:





























