Կրկնակի սպանության համար 20 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդը ձերբակալվել է Վրաստանի սահմանին, երբ փորձել է նոր ազգանունով փախչել Ռուսաստան, հայտնում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Իրավապահները ձերբակալել են Գ.Կ.-ին Դարյալի սահմանային ծառայության տարածքում այն պահին, երբ նա փորձել է այլ ազգանունով հատել Վրաստանի պետական սահմանը»,- հայտնել են գերատեսչությունից։
Ձերբակալվածը 61 տարեկան է։ 2004 թվականից նա հետախուզվում էր Թբիլիսիում երկու անձի սպանության համար։
Ոստիկանները նրան արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։





























