Այսօր՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford» և «Shacman» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 անձ գլխի հատվածում վնասվածք է ստացել։ Նա «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Կայքի փոխանցմամբ,  բախման հետևանքով «Ford»-ը հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը: