Վոլգոգրադի մարզի գաղութում պատանդառությունից հետո մահվան դեպքեր են գրանցվել, հանցագործները վնասազերծվել են։ Դրա մասին հայտարարել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, հայտնել է ռուսական РИА Новости գործակալությունը։
«ԻԿ-19-ում պատանդներին ազատելու հատուկ գործողության ընթացքում հանցագործները վերացվել են։ Ցավոք, կան հանցագործների գործողություններից մահացած մարդիկ։
Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Զոհվածների ընտանիքներին աջակցություն կտրամադրվի»,- հայտարարել է նա։ Ըստ նահանգապետի՝ իրավապահ մարմինները շարունակում են օպերատիվ-հետախուզական գործողությունները։
Ինչպես ավելի ուշ հաղորդել է ТАСС-ը, Վոլգոգրադի մարզում ИК-19-ում պատանդառության ժամանակ սպանվել է գաղութի չորս աշխատակից։





























