Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Այս մասին հայտնում են նրա ընկերները։ Նա 79 տարեկան էր:

Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Այնուհետև եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը: Նա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։