Պաղեստինյան պետություն կնշանակի իրանական բազաներ Գազայում, Հրեաստանում և Սամարիայում: Դրա մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նա նշել է, որ Իրանը և ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան խնդրից վիթխարի օգուտ են քաղել։
«Ինչպես վարվեցին Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում, Իրանը և նրա վստահված անձինք կշարունակեն սպառնալ Իսրայելի բնակավայրերին, օդային և ծովային ուղիներին և տնտեսական կենտրոններին»,- ընդգծել է Կացը:





























