Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ երկու գործողություն են իրականացրել՝ հաջակցություն Գազայի ժողովրդի և դիմադրության շարժմանը, ինչպես նաև ի պատասխան Եմենի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիայի:

Եմենի «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Եմենի առաջին գործողության ժամանակ Իսրայելի հետ համագործակցող ընկերությանը պատկանող SOUNION նավթատար նավը Եմենի զինված ուժերի կողմից Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել։

Ըստ Եմենի զինված ուժերի հայտարարության՝ երկրորդ գործողության ընթացքում Ադենի ծոցում և Կարմիր ծովում թիրախը եղել է «Sw North Wind I» նավը, որը նույնպես պատկանում է Իսրայելի հետ առնչվող ընկերությանը։ Երկու գործողություններին ներգրավվել են Եմենի ռազմածովային և հրթիռային ուժերը, գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր:

Եմենի զինվորականներն ընդգծել են, որ կշարունակեն իրենց գործողություններն այնքան ժամանակ, մինչև կավարտվի Գազայի դեմ պատերազմը և կչեղարկվի անկլավի շրջափակումը։