Գերմանիայի արևմուտքի Զոլինգեն քաղաքում դանակով հարձակում է եղել, հայտնում է BBC-ն։
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են մի քանի զոհերի մասին։
Գերմանական Զոլինգեն քաղաքի 650-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ ծանր վիրավորվել, հայտնում է ոստիկանությունը։ Հարձակվողին հաջողվել է փախչել։
«Ցանկանում էինք միասին նշել մեր քաղաքի ծննդյան օրը, մինչդեռ հիմա ստիպված ենք սգալ զոհվածների և վիրավորների համար», - գրել է Զոլինգենի քաղաքապետ Թիմ Կուրցբախը:




























