Իտալիայում հայտնաբերվել են Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի հետևանքով անհայտ կորածները։ Ուրբաթ փրկարարները ջրի տակից դուրս են բերել կնոջ դի, հայտնել է Euronews-ը։

Նրա ինքնությունը դեռ պաշտոնապես չի ճանաչվել, սակայն վերջին անհետ կորածը 18-ամյա Հաննա Լինչն էր՝ զբոսանավը վարձած Մայք Լինչի դուստրը։ Վերջինիս մարմինը հայտնաբերվել է հինգշաբթի։ Փրկվածների թվում էր նրա կինը՝ Անժելան։

59-ամյա բրիտանացի միլիարդատերը տոնում է խարդախության գործով իր արդարացման դատավճիռը: Նրա հետ միասին զբոսանավում եղել են հարազատներն ու Լինչին ԱՄՆ դատարանում պաշտպանած փաստաբանները։

Զբոսանավը խորտակվել էր երկուշաբթի գիշերը, 22 մարդուց փրկվել է 15-ը: Ողբերգության նախնական պատճառը փոթորկի հետևանքով առաջացած ջրային մրրկասյան  ազդեցությունն է եղել, ընդսմին դեռևս շատ հարցեր կան։

Նավի կմախքի ստուգումը կօգնի պարզել խորտակման պատճառները: Փրկարարները հայտնել են, որ նավը խորտակվել է աջակողմյան անկմամբ՝ 50 մ խորության վրա, իսկ շրջակա տարածքը լցված է բեկորներով և աղբով, ուստի զոհվածների մարմինների որոնումն ու դուրսբերումը չափազանց  դժվարացել է։