Եմենի Զինված ուժերը հրապարակել են Կարմիր ծովում հունական Sounion լցանավի դեմ գրոհի տեսագրությունը, հայտնել է Irna-ն։ Al-Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ եմենցի զինվորականները հրապարակել են Կարմիր ծովում հունական լցանավի դեմ գրոհի տեսագրությունը, քանի որ նավը խախտել է օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտքի արգելքը։

Ավելի վաղ Եմենի Զինված ուժերը հաղորդել էին, որ Կարմիր ծովում գրոհել են Sounion նավթային լցանավը, որը պատկանում է Իսրայելի հետ համագործակցող ընկերությանը։ Լցանավը խորտակվում է։