«Իսլամական պետությունն» ստանձնել է Գերմանիայի Զոլինգեն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, տեղեկացրել է Bild-ը։
Amaq-ի՝ ահաբեկչական կազմակերպության լրատվական ալիքի հայտարարության համաձայն՝ իսլամիստը հարձակում է կատարել որպես «Պեղեստինի մուսուլմանների վրեժ»։ «Երեկ Գերմանիայի Զոլինգեն քաղաքի քրիստոնեական հավաքի ժամանակ հարձակում կատարողը Իսլամական պետության զինվոր է»,- նշվել է ալիքի հաղորդման մեջ։
Գերմանիայի իշխանությունների վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանցագործը մինչ այժմ բռնված չէ։ Սակայն հայտնի է դարձել, որ Հատուկ գործողությունների հրամանատարության (SEK) ոստիկանները գրոհել են փախստականների բնակարանի վրա։ Չհաստատված նախնական տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվել է մի սիրիացի։
Հարձակվողը գրոհի ժամանակ, հավանաբար, բղավել է «Ալլահ աքբար» (Աստված մեծ է)։ Այս մասին տեղեկացրել է վկան, գրել է WELT am SONNTAG-ը՝ հղում կատարելով ոստիկանության ներքին հաշվետվությանը։
Տեղեկացվել է, որ վիրավորներից մեկն ասել է, որ ինքը «ճանաչել է Զոլինգենի հարձակվողին», եւ որ նա տեղի մզկիթի այցելու է։
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի ուշ երեկոյան Զոլինգեն քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա)։ Դանակով հարձակման հետեւանքով երեք մարդ մահացել է, ութ հոգի վիրավորվել, նրանցից հինգը՝ լուրջ։



























