Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իր ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հեզբոլլահի թիրախներին Լիբանանում «Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո», հաղորդում է BBC-ն:
«Ինքնապաշտպանության նպատակով, այս սպառնալիքները վերացնելու համար, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում ահաբեկիչների թիրախներին», - ասել է Իսրայելի բանակի (IDF) խոսնակ Դանիել Հագարին:
Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է Հեզբոլլահը:
Դրանից հետո «Հեզբոլլահը» հայտարարեց, որ լայնածավալ անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան շարժման բարձրաստիճան ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության:




























