Ինդոնեզիայի Տերնատե կղզու արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով կիրակի օրը 11 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:
Տեղի բնակիչների հետ աշխատող որոնողափրկարարական խմբերը Հյուսիսային Մալուկու նահանգի Ռուա գյուղում հայտնաբերել են 10 դի։
Կղզու որոնողափրկարարական գործակալության ներկայացուցիչ Բրեմ Մադյա Թեմարն ասել է, որ իրենք աշխատում են ևս մեկ դի հանելու ուղղությամբ:
Ջրհեղեղը քշել տարել է բնակելի թաղամասեր և կտրել գլխավոր ճանապարհն ու դեպի Ռուա մուտքը: Տասնյակ տներ ու շենքեր թաղվել են ցեխի մեջ։




























