Հորդանանի առաջատար ավիափոխադրողը «ստեղծված իրավիճակի պատճառով» չեղարկել է կիրակի օրվա բոլոր չվերթերը դեպի Լիբանանի մայրաքաղաք, հաղորդում է Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարյուրավոր հրթիռներ և անօդաչուներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութում իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության:

Դրանից առաջ իսրայելական ռազմական ինքնաթիռները սկսել էին հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։