Թաիլանդի իշխանությունները Բանգկոկի արևմուտքում խուզարկել են բիթքոյնի ապօրինի գործարանը այն ​​բանից հետո, երբ այս շրջանի բնակիչները բողոքել են ավելի քան մեկ ամիս էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ուրբաթ օրը ոստիկանությունը և Էլեկտրաէներգիայի նահանգային վարչության (PEA) պաշտոնյաները ներխուժել են Ռատչաբուրի քաղաքում գտնվող տունը:

«Մենք գտանք բիթքոյնի ստեղծման սարքավորումներ, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ օգտագործում էին այս տունը որպես բիթքոյնի գործարան և օգտագործում էին էլեկտրաէներգիա, որի համար նրանք ամբողջությամբ չէին վճարում», - ասել է շրջանի անվտանգության բաժնի պետ Ջամնոնգ Չանվոնգը:

Ջամնոնգը պատմել է, որ իր թիմը փորձել է տուն մտնել հինգշաբթի օրը, սակայն պահապանըը թույլ չի տվել: Հետո նրանք վերադարձել են խուզարկության հրամանով և պարզել, որ սարքավորումների մեծ մասը հանվել է:

Ըստ նրա, տունն ընկերությունը վարձակալել է չորս ամսով, սակայն հոսանքազրկումները սկսվել են հուլիսի կեսերին, երբ գործարանը, հավանաբար, սկսել է աշխատել ամբողջ հզորությամբ: