Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ գործողություններ» է ձեռնարկել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ և որ բոլոր անօդաչուները, որոնք արձակվել են Իսրայելի կենտրոնական ռազմավարական թիրախի ուղղությամբ, հաջողվել է որսալ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Ըստ նրա, ««Հեզբոլլահի» և Իրանի առաջնորդները պետք է իմանան, որ պատասխան միջոցառումները ևս մեկ քայլ է հյուսիսում իրավիճակի փոխելու և մեր բնակիչներին իրենց տները վերադարձնելու ուղղությամբ, և սա դեռ պատմության ավարտը չէ»:

Իսրայելն ավելի վաղ հաղորդել էր Լիբանանի հարավում իրականացրած «կանխարգելիչ» ավիահարվածների մասին, իսկ լիբանանյան «Հեզբոլլահն» ավելի ուշ հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության: