Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած դանակահարությունից հետո գերմանական ոստիկանության ձերբակալած կասկածյալը 26-ամյա սիրիացի է, հայտնում է Reuters-ը։
Կասկածյալը շաբաթ օրը հանձնվել է ոստիկանությանը և խոստովանել հանցանքը, ասվում է ոստիկանության և Դյուսելդորֆի դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտնել է, որ նա կասկածվում է «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանելու մեջ։
Ըստ դատախազների, «իր արմատական իսլամիստական համոզմունքներից դրդված» նա փորձել է սպանել որքան հնարավոր է շատ մարդկանց, որոնց անհավատներ է համարում՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց պարանոցին և մարմնի վերին հատվածին:
Այս միջադեպը, ինչպես նաև խմբավորման կողմից դրա պատասխանատվությունը ստանձնելը մտահոգություն է առաջացրել որոշ քաղաքական գործիչների շրջանում, որոնք կոչ են արել ուժեղացնել անվտանգությունը, խստացնել զենքի սահմանափակումները, ինչպես բռնի հանցագործությունների համար նախատեսված պատիժները և սահմանափակել ներգաղթը:
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան շուկայի հրապարակում անցկացվող փառատոնի ժամանակ, որտեղ նվագախմբեր էին ելույթ ունենում Սոլինգենի 650-ամյա պատմության տոնակատարմանը: Սգավորները դեպքի վայրի մոտ հանպատրատից հուշահամալիր են տեղադրել:




























