Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-2-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին  Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: