Սարատովի Գագարինի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Այս պահին Գագարինի օդանավակայանի օդային երթևեկության մարմինները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել օդանավերի ընդունման և մեկնելու համար։ «Ռոսիա ավիաուղիներ»-ի FV-6490 չվերթը Մոսկվա (Շերեմետևո օդանավակայան) հետաձգվել է,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը Սարատովի մարզում վերացրել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Սարատովում և Էնգելսում բնակելի շենքերի վրա բեկորների հարվածի փաստեր կան։ Նահանգապետ Ռոման Բուսարգինի խոսքով՝ արդյունքում կան տուժածներ, մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Արտակարգ և օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։





























