ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի  տեսուչները ստուգում են իրականացրել Հակոբ Բունիաթյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

80bafed0-bac1-4411-9fae-7aa45dc50b6f.jpg (270 KB)

b1009a4c-95be-4dd1-ae00-10a005814c21.jpg (173 KB)

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «քաբաբի ֆարշ տավարի» արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ախտածին ա/թ սալմոնելաներ, ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (ք․ Երևան, Ադոնցի փողոց)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։