Հայաստանի Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել է կենսաբանական անձնագրերի մասին օրինագծերի փաթեթը:
Նշենք, որ օրինագծերը նախատեսվում էր ընդունել մինչեւ 2012-ի հունվարի 1-ը, քանի որ հաջորդ տարվանից պետք է սկսվի դրանց թողարկումը: Բացի այդ, Ոստիկանության անձնագրային բաժինները պետք է սկսեն էլեկտրոնային տվյալների հավաքման գործընթացը:
Աշխատանքները կիրականացնի լեհական PWPW ընկերությունը: 5-ամյա ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 17 մլն եվրո:



























