Վրաստանի ՆԳՆ Ջավախքի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են հղիության հինգերորդ ամսում գտնվող կնոջ սպանության մեջ մեղադրվողին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, մեղադրվողը 45-ամյա Վարդան Վանցյանն է:
«Վանցյանը կանխամտածված սպանել է իր կնոջը` Էլմիրա Վանցյանին: Նա իր սեփական տնից վերցրել է սուրը, մտել է ախոռ եւ կնոջը հարվածներ հասցրել կրծքավանդակի, որովայնի, թոքերի, լյարդի հատվածներում, հարվածել է նաեւ պարանոցին, ձախ ծնկին: Վարդան Վանցյանի տված հարվածներից 11-ը մահացու են եղել: Նրա կինը հենց տեղում մահացել է»,-հայտարարել են Ջավախքի ոստիկանությունում:
Նշենք նաեւ, որ ձերբակալվածն ընդունել իր մեղքը: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:



























