Գիտնականները վերստեղծել են Ստրադիվարիուսի ջութակի կրկնօրինակը համակրգչային տոմոգրաֆիայի օգնությամբ: Աշխատանքը ներկաայցվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական միության ամենամյա հանդիպմանը, գրում է Lenta.ru-ն:
Գիտնականներն արել են գործիքի տարբեր մասերի մոտ հազար լուսանկարներ եւ, օգտագործելով դրանք, ստեղծել Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից 1704թ. ստեղծված ջութակի ճիշտ կրկնօրինակը: Նրանք ձգտել են պահպանել մակերեսի բոլոր առանձնահատկությունները եւ ներքին կառուցվածքը, ներառյալ տարբեր տեղերում պատերի հաստությունը, ճաքերը, միկրովնասվածքները եւ այլն: Պատրաստի ջութակը ձեռքով լաքապատվել է:
Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքը թույլ կտա պարզել մեծ վարպետի ջութակների գաղտնիքը:




























