Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցով ԵՄ արտգործնախարարների համաժողովին Թուրքիան չի հրավիրվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան առաջարկել է Թուրքիային եւս հրավիրել Սիրիայի հարցով Բրյուսելում կայանալիք ԵՄ արտգործնախարարների համաժողովին, սակայն այդ առաջարկը մերժվել է հույների կողմից։ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը նշել է, թե Թուրքիան չի մասնակցելու համաժողովին, քանի որ Կիպրոսի եւ Հունաստանի պատվիրակները վետո են դրել Թուրքիայի մասնակցությանը։



























